Տարբեր տեսակետներ ունենալու իրավունք միայն գիտնականներն ունեն, իսկ դասագրքերի հեղինակները պետք է ելնեն պատմության վերաբերյալ ընդունված տեսակետից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Կրեմլի Պալատում վետերանների ու թոշակառուների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահը վստահություն հայտնեց, որ ակնհայտ պատմական փաստերի շուրջ չի կարող քննարկում լինել: Համենայնդեպս, դրա տեղը դասագրքերում չէ:
Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ տարընթերցումներին, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի դերը այդ պատերազմում հաղթանակի հասնելու հարցում, չպետք է կասկածի տակ դրվի, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:




























