Նյու Յորքի համար դժվար օրն սկսվել է. «Գրավիր Ուոլլ Սթրիթը» ակցիայի մասնակիցները, ովքեր խոստացել էին պարալիզացնել քաղաքի աշխատանքը, փորձում են ներխուժել Նյու Յորքի ֆոնդային բորսայի ֆինանսական կենտրոնը, հաղորդում է AP-ը:

Ուոլլ սթրիթի մուտքի մոտ նրանց դիմավորել են ոստիկանության ստորաբաժանումները: Ականատեսների խոսքով, 500 ցուցարարներ, ովքեր կանգնել են իրենց նպատակակետից մեկ թաղամաս հեռու, վանկարկում են. «Ո՞ւմ փողոցն է դա. սա մեր փողոցն է»:

Հիշեցնենք, որ շարժման առաջնորդներն իրենց կայքում մանրամասն նկարագրել են այսօրվա միջոցառումների ծրագիրը, որը նվիրված է բողոքի երկամսյակին:

Այսպես, նրանք նախաճաշին մտադիր են արգելափակել գլխավոր ֆինանսական զարկերակը` Ուոլլ-Սթրիթը, ճաշի ժամին շրջել մետրոյում եւ համոզել քաղաքացիներին միանալ իրենց: Իսկ ընթրիքին ակտիվիստները երթով շարժվելու են Բրուքլինյան կամուրջ: