Ինտերնետ-հսկա Google-ը պաշտոնապես հայտարարել է երաժշտություն բեռնելու վճարովի ծառայության աշխատանքներն սկսելու մասին (միայն ամերիկյան օգրագործողների համար): Այժմ Google Music-ում կա ավելի քան 13 մլն կոմպոզիցիա:
Ինչպես հաղորդում է «Վեդոմոստին», Google-ը կոնտենտ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել 4 համաշխարհային մեյջերներից 3-ի հետ: Դրանք են Universal Music Group-ը, Sony Music Entertainment-ը եւ EMI-ն:
Բացի այդ, Google-ը համաձայնագիր է կնքել Merlin գործակալության հետ, որը ներկայացնում է ավելի քան 1000 անկախ երաժշտական լեյբլների եւ երաժշտության այնպիսի թվային դիստրիբյուտորների շահերը, ինչպիսիք են IODA-ն, Ingrooves-ը եւ այլն, ասվում է Google-ի տեղեկատվության մեջ:
Google-ի խանութում մեկ կոմպոզիցիայի արժեքը 0,99-1,29 դոլար է:




























