«Յունիբանկը» շարունակում է պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը առեւտրի եւ ծառայությունների մատուցման կետերում, տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Happy Voyage տուրիստական գործակալության հետ համագործակցության շրջանակներում բանկը պրոմո-կետ է բացել ք.Երեւան, Չարենցի 40 հասցեում գտնվող գործակալության տարածքում:
«Յունիբանկը» տուրիստական փաթեթի ձեռքբերման համար վարկը տրամադրում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման պայմանները հետեւյալն են` տարեկան տոկոսադրույքը` 20%, կանխավճարը`0%, ժամկետը` 12 ամիս: Ընդ որում, առաջին երկու ամսում հաճախորդը վճարում է միայն տոկոսագումարները: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից եւ հաշիվ-ապրանքագիր գործակալությունից: Բանկային հաշվի բացումը եւ սպասարկումն իրականացվում է անվճար: Արտերկրում տուրիստական ծախսերը հոգալու համար «Յունիբանկն» առաջարկում է նաեւ վարկային գծով Visa միջազգային քարտեր:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին «Յունիբանկը» համագործակցություն հաստատեց բջջային հեռախոսներ եւ սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատար «Օրանժ Արմենիա» ընկերության հետ եւ 10 պրոմո-կետ տեղադրեց Orange-ի ցանցում Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Բանկի պրոմո-կետերն ակտիվորեն աշխատում են նաեւ Mobile Centre, Նիքս, Rich Comp, Iphone.am, MyNotebook.am խանութ-սրահներում:



























