Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակել Աբդուլա Ավջիին: Նա փոխարինել է պաշտոնանկ արված հոլանդացի Գուս Հիդինկին:
Ավջին 2005-2006-ին գլխավորել է Թուրքիայի պատանեկան հավաքականը, որը նրա գլխավորությամբ Իտալիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Պերուում 2005-ին կայացած աշխարհի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը:
Ավջին այժմ Թուրքիայի Սուպերլիգայում հանդես եկող Իստամբուլ ԲԲ-ի գլխավոր մարզիչն է:
Հավաքականի հետ Ավջիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2015թ. մայիսի 31-ը:



























