Հունաստանի ոստիկանությունը Աթենքում` խորհրդարանի շենքի առջեւ, ցրում է երիտասարդության ցույցը` օգտագործելով արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներով:
«Գազետա.Ru»-ն հաղորդում է, որ երիտասարդները 1973-ի դեպքերի առթիվ երթ են կազմակերպել Հունաստանի մայրաքաղաքի փողոցներում, երբ ճնշվում էին ուղանողական ակցիաները: Տասնյակ երիտասարդ անարխիստներ դիմակներով դուրս են եկել ամբոխի միջից եւ սկսել են ոստիկանների վրա նետել շշեր` պայթուցիկ նյութով, ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Associated Press-ի տեղեկություններով, յուրաքանչյուր 7 հազար ցուցարարի դեմ հանվել է ոստիկանության մի ջոկատ: Չնայած նման ցույցեր տեղի են ունենում ամեն տարի, այս տարի դրան գումարվել է ընդհանուր դժգոհությունը` կապված սոցիալ-տնտեսական ծանր դրության եւ գործազրկության բարձր մակարդակի հետ:





































