Հայտնի «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցը ինտեգրվում է «Mail.ru» պորտալի «Мой мир» ցանցի հետ, ինչը երկու ցանցերի օգտատերերին հնրավորություն է տալիս շփվել միմյանց հետ իրենց նախընտրած ցանցից, հրապարակել կոնտենտներ միաժամանակ երկու ռեսուրսներում էլ:
Ինչպես փոխանցում է NEWSru.com, սա հերթական քայլն է լիարժեք ինտեգրման ճանապարհին, որն սկսվել է դեռեւս այս տարվա օգոստոսին: Սկզբում «Odnoklassniki.ru»-ի օգտատերերը հնարավություն էին ստացել միմյանց հետ շփվել «Mail.Ru@Агент»-ի միջոցով, իսկ հետո արդեն հնարավոր էր մեկ քլիքով անցնել «Mail.ru»-ի ծառայություններին:
«Ինտերֆաքսը» հղում կատարելով ընկերության տեխնիկական տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանին, հաղորդում է, որ «Mail.ru»-ն ծրագրում է բոլոր ռեսուրսներն ու ծառայությունները միավորվել մեկ տեղեկատվական-հաղորդակցական տարածության մեջ:




























