Երիտասարդ անգլիացի Մեթյու Վիլեյը ոտքի ոչ սովորական վիրահատության է ենթարկվել: Քաղցկեղի պատճառով բժիշկներն առանձնացրել են նրա ոտքի մի մասը եւ այն տեղափոխել 5կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց` բուժելու համար: Ընդ որում` այդ ողջ ընթացքում հիվանդը գտնվել է վիրահատական սեղանի վրա, հաղորդում է The Daily Mail-ը:
Infox.ru-ի տվյալներով, 15-ամյա տղայի սրունքոսկրի մի մասը հեռացրել են` ճառագայթման թերապիայի եւ հետագա կրկնակի փոխպատվաստման համար: Դա թույլ է տվել փրկել ոտքը, որը վարակվել էր ոսկորի քաղցկեղով: Նրա ախտորոշումը կատարել են Բիրմինհեմի թագավորական հոսպիտալում, իսկ ոտքի մասը տեղափոխել են Եղիսաբեթ թագուհու հոսպիտալ: Վիլեյը վիրահատական սեղանին առանց ոսկորի գտնվել է 3-4 ժամ:
MEDdaily.ru -ն գրում է, որ պատանին արդեն իրեն նորմալ է զգում:




























