Հանրապետության տարածքում` մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում`մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +8+12, 
Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+12,
Տավուշում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,  
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,
Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+21, 
Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20, 
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+11,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+25,  
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+17։