Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին չորեքշաբթի կառավարության ամենշաբաթյա նիստի շրջանակում լրագրողներին հայնել է, որ երկիրը և ՄԱԳԱՏԷ-ն չլուծված հարցերի թիվը կրճատել են՝ դրանք հասցնելով երկուսի։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի՝ Իրանի օբյեկտներում չհայտարարված միջուկային նյութերի առկայության շուրջ վեճերը հարթելուն ուղղված բանակցությունները, Էսլամին նշել է, որ մնում է պարզաբանել միայն երկու չլուծված խնդիր:

Նա նշել է, որ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համաձայնեցրած ծրագրով երկու կողմերի ներկայացուցիչները կփոխգործակցեն և կմասնակցեն երկխոսությանը։

Գրոսսիի վերջին այցի ժամանակ հաստատվել է, որ Իրանը մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում, հատկապես միջուկային արդյունաբերության մեջ, որը կարելի է ներկայացնել աշխարհին, ասել է Էսլամին։