Բրիտանական Aston Martin ընկերության երկրպագուների թիվը Facebook սոցիալական ցանցում գերազանցել է 1 միլիոնը, ինչի կապակցությամբ ավտոարտադրողը որոշել է ոչ սովորական ակցիա կազմակերպել:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, ֆանատներին առաջարկվում է մասնակցել Millionth Fans Car կոնցեպտի ստեղծմանը: Շուտով կհրատարակվեն բազմաթիվ հարցումներ այն մասին, թե ինչպես պետք է լինեն «ֆանատների» մեքենայի տարբեր տարրերը, իսկ երկրպագուները կհայտնվեն Aston Martin –ի ներկայացրած բազմաթիվ տարբերակաների «տարափի» տակ:
Տվյալ պահին ֆանատներին առաջարկվում է ընտրել բազային մոդելը, որի հիման վրա էլ կստեղծվի նոր կոնցեպտ-ավտոմեքենան:




























