Շուտով Skype-ի օգտատերերը կարող են Facebook սոցիալական ցանցում ուղիղ տեսազանգեր կատարել:

Ինչպես տեղեկացնում է  BBCRussian-ը,  հատուկ այդ նպատակով թողարկվել է Mac OS եւ Windows պլատֆորմների ծրագրային ապահովման բետա-տարբերակը:

Բացի տեսազանգերից, Skype-ի օգտատերերը կարող են տեսնել իրենց  ընկերների ստատուսների թարմացումները եւ նրանց հաղորդագրություններ ուղարկել: