Ադրբեջանում հրետանային ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում՝ մարտական հրաձգությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, զորավարժությունների պլանի համապատասխան՝ ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքերի զբաղեցման եւ սարքավորումները մարտական վիճակի բերելու առաջադրանքները։
«Կատարվել են պայմանական հակառակորդի գործողություններին հետեւելու, ռադիոլոկացիոն համալիրների եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործման, պայմանական հակառակորդի հրետանային միջոցներին դիմակայելու, օդային հետախուզության միջոցների հայտնաբերման եւ որսման առաջադրանքները»,- տեղեկացրել է պարբերականը։





























