Իրավիճակը շատ լուրջ է։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։

Վերջին մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել կամ վիրավորվել, ասել է նա: Նրանցից շատերը շրջանի զինվորներ էին, ուստի իր համար կարևոր էր լինել այնտեղ և աջակցել նրանց, ասաց նա։

Ուկրաինայի նախագահը պատասխանել է նաեւ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն է մեղավոր այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Խարկովում։

Ամբողջ աշխարհն է մեղավոր: Նրանք Պուտինին հնարավորություն են տվել իրականացնել օկուպացիան։ Բայց հիմա աշխարհը կարող է օգնել»,- պատասխանել է Զելենսկին։

Նրա խոսքով, Կիևին ընդամենը երկու Patriot համակարգ է պետք։

«Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը, եթե մենք ունենանք դրանք», - ասել է Զելենսկին։