Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով`ոստիկանության գնդապետ Զարզանդ Եղիազարյանը նշանակվել է Երեւան  քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ` ազատվելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ`  ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության կապիտան Մհեր Վարդանյանին շնորհվել է ոստիկանության մայորի կոչում եւ նա նշանակվել է Քննչական գլխավոր վարչության Երեւան  քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի պետի պաշտոնին: