Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ստորագրել է Ռուսաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ համաձայնագիրը Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ, հայտնում է РБК-ն:
Սահակաշվիլին իր ստորագրությամբ ամրագրել է Ռուսաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ համաձայնագիրը ապրանքների առեւտրի մոնիտորինգի եւ մաքսային մեխանիզմների սկզբունքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանը եւ Վրաստանը Ժնեւում ստորագրել են համաձայնագիր ՌԴ-ի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ:
Հիմա Ռուսաստանի անդամակցումը ԱՀԿ-ին կարող է ավարտվել արդեն 2011 թվականի դեկտեմբերի 15-ին` ԱՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպման ժամանակ:




























