Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «լրջորեն անհանգստացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքի լուրով»։
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է բարձրաստիճան պատվիրակություն տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքի լուրը։ Մենք աղոթում ենք Ամենակարող Աստծուն նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկցող պատվիրակության համար: Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել», - ասվում է Ալիևի՝ X-ի իր միկրոբլոգում արված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանումը, որում եղել է Իրանի նախագահը, տեղի է ունեցել Ալիևի հետ հանդիպումից հետո։ Երկու հարևան երկրների նախագահները ներկա են գտնվել Գըզ Քալասի ամբարտակի բացման արարողությանը։




























