Ուկրաինացի ընդդիմադիր պատգամավորները սղոցում են Գերագույն Ռադայի շենքը շրջապատող մետաղյա ցանկապատը:
Ցանկապատի ճաղերը սղոցում է ընդդիմադիր պատգամավոր Անդրեյ Պարուբին, իսկ նրա գործընկերները մի կողմ են տանում սղոցված հատվածները:
Պատգամավորներն իրենց գործողությունները բացատրել են իրենց գործողությունները նրանով, որ նա «վերացնում է իշխանության եւ Ուկրաինայի քաղաքացիների միջեւ եղած պատը»: Նրա խոսքով, ցանկապատն անօրինական է կառուցվել եւ նրա պաշտոնական սեփականատերը մինչեւ հիմա չի պարզվել: «Նրանից հրաժարվել են թե Գերագույն Ռադան, թե Կիեւի իշխանությունները»,- մեջբերում է Պարուբիի խոսքերը «Ինտերֆաքսը»-ը:
Ոստիկանները հետեւում են պատգամավորների գործողություններին, սակայն չեն խանգարում սղոցել ցանկապատը:
Արտոնությունների արգելմանը դեմ արտահայտվող հանրահավաքների մասնակիցները բազմաթիվ անգամ կոտրել են Գերագույն Ռադայի մոտ կառուցված երկու մետրանոց ցանկապատը: Ամեն անգամ ցանկապատը վերականգնվել է:











