Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունից հետո ասել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին։

«Մենք ուշադիր հետևում ենք այն տեղեկություններին, որ Իրանի նախագահին և արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել, և նրանց վիճակը դեռ պարզ չէ։

ԵՄ անդամ երկրների և գործընկերների հետ մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը X-ի իր միկրոբլոգում։