Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում նույնականացման ընթացակարգեր են իրականացվում, մայիսի 20-ին հաղորդել է Tasnim-ը։

«Այս աղետի բոլոր զոհերի մարմինների նույնականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Դրանից քիչ առաջ Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահ Ռաիսիի մահը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրին, վթարի հետեւանքով Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։

Վթարը տեղի է ունեցել մայիսի 19-ին, երբ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Կիրակի օրը նրանք մասնակցել են Արաս գետի վրա Խուդաֆերին և Գիզ Գալասի ջրատարների բացման արարողությանը։

Ռաիսիի շարասյունը բաղկացած էր երեք ուղղաթիռներից։ Նրա հետ միասին ինքնաթիռում էին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին և այլ պաշտոնյաներ։ Հաղորդվել է, որ շարասյունից եւս երկու ուղղաթիռ ապահով հասել են իրենց նշանակետին։