Մոսկվայում կորած 19-ամյա Դավիթ Արիստակեսյանի հարազատները չեն բացառում, որ Դավիթը կարող է ենթարկված լինի սափրագլուխների հարձակմանը:

Դավիթի բարեկամները լրատվամիջոցներին են դիմել նոյեմբերի 18-ին: Վերջին անգամ երիտասարդին տեսել են նոյեմբերի 14-ին, երեկոյան 7-ին մետրոյի Պրոլետարսկայա կայարանից դուրս գալուց: Դավիթը բնակվում է Էնտուզիաստների շոսսե կայարանի մոտ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթի եղբայր Ջիվանը հայտնեց, որ տղայի հարազատներն արդեն դիմել են ոստիկանություն: Ջիվանը նշեց, որ Դավիթն ընտանիքի անդամների հետ վեճ չի ունեցել, ընկերուհի էլ չունի:

Դավիթ Արիստակեսյանն ունի 175-180 սմ հասակ, բաց սպիտակ մաշկով է, կարճ կտրած մազերով, կուզիկ: Նոյեմբերի 14-ին նրա հագին եղել է գլխարկով սեւ կուրտկա, երկնագույն զապիկ, կապույտ ջինս, սեւ երկարաճիթ կոշիկներ: