Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի վարած խաղաղ բանակցություններին։
Նա ընդգծել է, որ ողջունում է Ադրբեջանին 4 գյուղերի հանձնման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը։ Էրդողանը դա անվանել է պատմական «շանս» Հարավային Կովկասում, որը չպետք է ձեռքից բաց թողնել:
«Պետք է դադարեցնել մեր տարածաշրջանի անկայունությամբ սնուցվող արտաքին ուժերի սադրանքները։ Թուրքիան կայուն խաղաղության հասնելու համար կգործադրի բոլոր ջանքերը»,- վստահեցրել է Էրդողանը։




























