Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։

Առաջարկը հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանինը հենց նիստի մեկնարկին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ պահին ամբիոնի մոտ էր, ներկայացնում էր նիստերի օրակարգը։ Նա արձագանքեց, որ դա ավելի ուշ կանեն, քանի որ դրա համար առնվազն պետք է իր տեղը նստի, որ ավելի հարգալից լինի։

Պատգամավորները Իրանի բարձրագույն ղեկավարության հիշատակը հարգեցին նիստի մեկնարկից մոտ 20 րոպե անց։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։