NASA-ն մշակել է Լուսնի ամենահստակ քարտեզը: Այն պատրաստվել է Lunar Reconnaisance Orbiter արբանյակի տվյալների օգտագործմամբ: Արբանյակը ամերիկացիների կողմից Լուսին էր ուղարկվել 2009թ. հունիսին, հաղորդում է BBC-ն:

Զոնդից ստացված լուսանկարներում, որտեղ մեկ պիքսելը հավասար է 100 մետրի, երեւում է Լուսնի գրեթե ողջ մակերեսը: Կարելի է տեսնել ֆուտբոլային երկու դաշտի մեծությամբ բարձունքները:

Գիտնականների կարծիքով, այժմ կարելի է պարզել, թե ինչ թեքվածություն ունեն Լուսնի հիմնական երկրաբանական շրջանները եւ ինչպես են դեֆորմացվել շերտերը նրա մակերեսին:

Բացի այդ, նոր տվյալները թույլ կտան ավելի լավ հասկանալ հրաբխերի էությունը: Այդ ամենը պետք կլինի հետագայում Լուսին թռչելու համար: