Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանի սրտի վիրահատությունը հետաձգվում է վիրուսային վարակի պատճառով:

Միքայելյանը Р-Спорт-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ սրտային համակարգի բորբոքային ընթացքը խանգարում է վիրաբուժական միջամտությանը. անհրաժեշտ է լրացուցիչ բուժում: Բժիշկների կանխատեսմամբ վիրահատությունը տեղի կունենա հունվարի 10-15-ին:

Միքայելյանի սիրտն աշխատում է սովորականից երեք անգամ դանդաղ: Նրա վիրահատության համար ֆինանսական օգնություն էր տրամադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Սակայն  Р-Спорт-ին Միքայելյանն ասել է, որ նոր բարդացման հետեւանքով անհրաժեշտ կլինի լրացուցիչ 300 հազար ռուբլի: