Ֆին գիտնականները Լապլանդիայում հայտնաբերել են ֆրանսիացի թագավորների անմիջական ժառանգներին, այսօր հաղորդել է Ֆինլանդիայի «Յուլե Լապի» ռադիոկայանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մշակութաբանության դոկտոր Վելի Պեկի Ռատուի խոսքով, մեր օրերում Լապլանդիայում բնակվում են ֆրանսիական թագավորներից Լուի Ֆիլիպի (1830-1848 թթ.) ժառանգները:
Պատմաբանները հայտնաբերել են, որ Մեծ ֆրանսիական հեղափոխությունից հետո ապրելով արտասահմանում` Լուի Ֆիլիպը, հերցոգ Օռլեանսկին, 1795-ին եղել է Լապլանդիայում, որտեղ որոշ ժամանակ բնակվել է Մուոնիում: Ապրելով Լապլանդիայում` հերցոգը սիրային կապ է ունեցել քահանայի կնոջ` Բեատա Կայսոյի հետ, իսկ վերջինս որդի է ունեցել Լուի Ֆիլիպից եւ անվանել է նրան Էրիկ:
«Մենք գիտենք, որ Լուի Ֆիլիպի ապօրինի որդու ժառանգները ներկայումս բնակվում են Լապլանդիայում: Ներկայումս մեր փորձագիտական խումբը ակտիվորեն փորձում է պարզել այդ մարդկանց ճակատագիրը»,-պնդում է Ռատուն:




























