Սոմալիի 250 հազար բնակչի սովահարություն է սպառնում, թեեւ այդ երկրում երաշտն ու սովն ընդհանուր առմամբ նահանջում են, նշվում է ՄԱԿ-ի զեկույցում: 1991թ-ից, երբ այդ երկրում տապալվեց բռնապետ Մոհամեդ Սաիդ Բարեի իշխանությունը, այնտեղ խիստ սրված է մնում պարենային անվտանգության խնդիրը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սոմալիում սովի հետ կապված իրավիճակը աշխարհում ամենածանրներից է, նշվում է  փաստթղթում: Մահացության մակարդակը հատկապես մեծ է մանկահասակ  երեխաների շրջանում: Այս տարվա ապրիլից ի վեր Սոմալիում սովից մահացել է տասնյակ հազար մարդ, պարենային օգնության կարիք ունի առնվազն 4 մլն մարդ կամ բնակչության մեկ երրորդը: