Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում առաջին հաղթանակը տարավ Լեւոն Արոնյանը:

Երրորդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ եւ առավելության հասավ 57-րդ քայլում: Հայ գրոսմայստերը երկու միավորով հավասարվեց առաջատարներին: Նույնքան են վաստակել նաեւ Կարլսենն ու Նեպոմնյաշչին:

Երրորդ տուրում Պյոտր Սվիդլերը սեւերով հաղթեց Հիկարու Նակամուրային: Ոչ ոքի ավարտվեցին Վիշվանաթան Անանդ - Յան Նեպոմնյաշչի, Վլադիմիր Կրամնիկ - Մագնուս Կարլսեն պարտիաները:

Բորիս Գելֆանդը պարտվեց Սերգեյ Կարյակինին: