Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, երկրի Ղվարելի քաղաքում, սեփական տանը, հյուրընկալել է իր հարեւաններին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Մինչ այդ, նախագահը մթերք գնելու համար այցելել է Թելավիի քաղաքային շուկա եւ հետաքրքրվել է տեղի առեւտրականների խնդիրներով:

Նախագահը տեղացիների հետ զրույցի ժամանակ շոշափել է նաեւ տարեկան բերքի եւ արոտավայրերի թեմաները:

Սահակաշվիլին քաղաքի բնակիչներին խոստացել է , որ հունվարից ավելի ակտիվորեն կհետեւի Թելավիի զարգացմանը եւ այն կվերածի ամենագեղեցիկ քաղաքի:

Սահակաշվիլին շուկայում ինքնուրույն գնել է իրեն անհրաժեշտ մթերքները, որից հետո մեկնել է Ղվարելիի իր տուն եւ հյուրընկալել է իր հարեւաններին:

Նշենք նաեւ, որ երկրի նախագահն իր հարեւաններից կախեթական գլխարկ է նվեր ստացել: