Իրաքի խորհրդարանը նոյեմբերի 8-ին ընդունեց նոր ընտրական օրենքը, ինչը թույլ կտա ընտրություններն անցկացնել երկրի Սահմանադրությամբ նախանշված ժամկետներում՝ մինչեւ 2010թ. հունվարի 31-ը:

Ինչպես հայտնում է BBC-ն, նոր օրենքի օգտին Իրաքի խորհրդարանում քվեարկել են պատգամավորների մեծամասնությունը՝ դահլիճում ներկա 196 պատգամավորներից 141-ը: Վերջին մի քանի շաբաթներին քվեարկությունը 10 անգամ հետաձգվել է:

Օրենքների դրույթների համաձայնեցման ժամանակ քվեարկության կանոնների շուրջ հիմնական վեճերն ընթացել են նավթով հարուստ Քիրքուք նահանգում: Նահանգում ապրում են արաբներ եւ քրդեր, եւ դա երկրի նավթով հարուստ շրջաններից է:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենքի ընդունումն անվանել է ժողովրդավարության կառուցման ճանապարհին կատարված լուրջ քայլ: Նրա խոսքով՝ նոր օրենքի ընդունումը կարագացնի Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Օբաման ընդգծել է, թե Միացյալ Նահանգները կմնա Իրաքի ընկերն ու ուժեղ գործընկերը: