Գերմանական կաթոլիկ Weltbild խոշոր հրատարակչության դիտորդական խորհրդի նախագահ Կլաուս Դոնաուբաուերը նախօրեին իր պաշտոնից հեռացել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե հրատարակչությունը թողարկում է նաեւ պոռնոգրաֆիական եւ էզոթերիկ բավանդակության գրականություն, հաղորդում է կաթոլիկական Kath.net կայքը:
Դոնաուբաուերը 18 տարի շարունակ եղել է խորհրդի կազմում, յոթը տարի ղեկավարել այն: Նա նաեւ Հաուգսբուրգյան եպիսկոպոսյան ֆինանսական տնօրենն էր:
Եպիսկոպոսության ներկայացուցիչներից մեկի փոխանցմամբ, Դոնաուբաուերի հրաժարականին կհետեւեն կադրային այլ փոփոխություններ:
Հրատարակչության կողմից համացանցով պոռնոգրաֆիական գրականության վաճառքի հետ կապված սկանդալը բռնկվել էր հոկտեմբերի վերջին:
Ամբողջությամբ գերմանական կաթոլիկ եկեղեցուն պատկանող հրատարակչությունը եկեղեցուն համար գումար էր վաստակում տպագրելով այնպիսի գրքեր, ինչպիսիք էին, օրինակ, «Մարդասպան մարմնավաճառուհին», «Կանանց սիրելու արվեստի մասին» եւ այլն:




























