Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 21.39-ին Թուրքիայի Վան քաղաքից 85 կմ հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է  6-7 բալ:

Հայաստանի տարածքում եւս այն զգացվել է` 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին դարձյալ Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր 604, վիրավորվել ավելի քան  4 հազար մարդ: