Լվովում, նոյեմբերի 19-20-ին, տեղի կունենա «Ուկրաինայում հայկական սփյուռքի մշակույթն ու արվեստը» գիտական կոնֆերանսը, որը նվիրված է ականավոր ուկրաինացի գիտնական Յարոսլավլ Դաշկեւիչին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական ծառայությունը` վկայակոչելով Ուկրաինայի հայերի միությանը, կոնֆերանսը կնպաստի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը եւ հայ-ուկրաինական բարեկամական կապերի ամրապնդմանը:

Կոնֆերանսին կմասնակցեն հայտնի հայագետներ եւ երիտասարդ հետազոտողներ Ուկրաինայից եւ արտերկրից:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են Ուկրաինայի մշակույթի նախարարությունն ու Ուկրաինայի հայերի միությունը: