Չինական Ցզյայույգուան (Գանսու նահանգ) քաղաքի տեղական իշխանությունները նոյեմբերի 18-ին սկսել են չինական Մեծ պատի արեւմտյան մասի վերականգնման ծրագրի իրականացումը, հաղորդում է «Նովոստի-Ղազախստան» գործակալությունը:
Վերականգնման վրա կծախսվի 2,03 մլրդ յուան (317 մլն դոլար): Աշխատանքները կսկսվեն Ցզյայույի ուղեկալի հատվածից, որտեղից էլ սկսվում է Մեծ պատը: Նախագիծը հիմնականում ֆիանսավորվում է պետբյուջեից:
Նշենք, որ 1987 թ-ին Ցզյայույի ուղեկալն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն կառուցվել է 1372 թ-ին: Ուղեկալը եղել է միջնադարյան Մետաքսի ճանապարհի կարեւոր կետերից մեկը: Մեծ պատի երկարությունը 8 հազար 851,8 կմ է: Այն միակ ձեռակերտ օբյեկտն է, որը նկատելի է տիեզերքից:



























