Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Բերբոքը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Կողմերն ընդգծել են «Երևանի և Բաքվի միջև վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների և վստահության ամրապնդման միջոցառումների կարևորությունը»։





























