Իրանի արեւմուտքում, Աբդանան քաղաքում հորատող մեքենան հարվածել է գազատար խողովակին, տեղի է ունեցել գազատարի պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել է 2 մարդ, 2 հոգի վիրավորվել է, տեղեկացրել է Ilna-ն։
Գազատարում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավերվել է բնակելի տուն։
«Վթարը տեղի է ունեցել մասնավոր հեռահաղորդակցային ընկերություններից մեկի հորատման աշխատանքների եւ անվտանգության միջոցները չպահպանելու պատճառով»,- տեղեկացրել է Աբդանանի նահանգապետ Մոհամադ Ռահմանին։
Նաեւ տեղեկացվել է, որ պայթյունի հետեւանքով փլված տան բնակիչներից մեկը ծանր այրվածքներ է ստացել։


























