Իրանի կառավարության երեք՝ գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի ղեկավարները, այդ թվում՝ ժամանակավոր նախագահ Մոհամմադ Մոխբերը, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեյը շաբաթ օրը Մոխբերի նախաձեռնությամբ հանդիպման ընթացքում քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են հունիսի 28-ին երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո, հայտնում է Mehr-ը։
Երեք բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել ավելի մեծ միասնական ջանքեր գործադրել ներքին գործերի նախարարությանը, որը պատասխանատու է ընտրությունների անցկացման համար, և Կարգի պահապանների խորհրդին, որը ստուգում է թեկնածուների որակավորումը Սահմանադրությանը համապատասխան: Ժամանակավոր նախագահի գլխավորությամբ հանդիպմանը մասնակցել է նաև ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։




























