Մայիսի 26-ին ժամը 15:00 Աղստև գետի Դիլիջան համայնքի հատվածում նույն օրվա առավոտյան դրությամբ ջրի մակարդակը 26 սմ-ով իջել է: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից:
Հիշեցնենք, որ Լոռու եւ Տավուշի մարզերում Աղստեւ եւ Դեբետ գետերի վարարման հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել, տներ են հեղեղվել, կամուրջներ փլվել, կան արգելափակված համայանքներ, մեկ քաղաքացու դի են հայտնաբերել փրկարարները:





























