2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է․

Ախուրյանի ջրամբարում 80%,

Արփիլիճ ջրամբարում՝ 88%,

Ապարանի ջրամբարում՝ 52%,

Ազատի ջրամբարում` 90%,

Մարմարիկի ջրամբարում` 97%: Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել՝ չեն դիտվել։