Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնը (ՄԱՌՀԿ) մշտական ​​կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ հանրապետությունում տեղի ունեցած հեղեղումների իրավիճակում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«ՄԱՌՀԿ-ի ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ,- նշել է դիվանագետը։- Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու և տուժածների թվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ինքնությունը պարզելու նպատակով»։