Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն արձագանքել է տարերային աղետին, որ տեղի է ունեցել Տավուշի և Լոռու մարզերում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների պատճառով։

«Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից»,- նշել է ԵՄ դեսպանը X-ի իր միկրոբլոգում: Նախկինում իրենց աջակցությունն էին հայտնել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Բելառուսը։