Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հերթական գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հյուսիսային մարզերում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներին:

Նա նշեց, որ խոսել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել տարատեսակ աշխատանքներ իրականացնելու իրենց աջակցության ու պատրաստակամության մասին:

Ավինյնաը հանձնարարեց է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին պատրաստ լինել՝ համապատասխան տեխնիկայով ու մարդուժով տեղափոխվել համապատասխան վայրեր՝ աշխատանքներ իրականացնելու համար:

«Դեռևս տեխնիկան ու մարդուժը բավարարում են, բայց կարող է կարիք լինի, որ մենք նույնպես միանանք այս աշխատանքներին»,- ասել է նա։