Իրանում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը մնում է օրակարգային։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
«Իրանում Ադրբեջանի դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների օրակարգային ծրագրերից մեկն է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը փակվել էր 2023 թվականի հունվարին Իրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել։

Հասանելի է
русскийԹեմա



























