Պաղեստինյան հակամարտող ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ  շարժումները համաձայնություն են ձեռք բերել քաղաքական հարցերի եւ հաշտեցման համաձայնագրի իրականացման շուրջ` Պաղեստինի ինքավարության առաջնորդ Մահմուդ Աբասի եւ իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Հալեդ Մաշաալի միջեւ նոյեմբերի 23-ին  հանդիպման նախապատրաստման շրջանակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՖԱԹԱՀ-ի կենտկոմի անդամ, ազգային հարաբերությունների կոմիստար Ազամա ալ Ահմադին:

Նա հաղորդել է, որ Կահիրեում կայացել են շարժման ներկայացուցիչների հանդիպումները, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անկախ թեկնածուներից կառավարություն ձեւավորելու վերաբերյալ, որի հիմնական խնդիրը լինելու է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պատրաստումը:

Նա ընդգծել է, որ տեղաշարժ է նկատվում Պաղեստինի ինքավարության անցումային կառավարության ղեկավարի նշանակման հարցում խոչընդոտների հաղթահարման առումով:

Հիշեցնենք, որ պաղեստինյան  ՖԱԹԱՀ եւ ՀԱՄԱՍ  շարժումները չորսամյա թշնամանքից հետո գարնանը պայմանավորվել էին միջպաղեստինյան հաշտեցման մասին: