Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում՝ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, տեղեկացրել է TRT Haber-ը։

Այլ հարցերի շարքում մասնակիցները կդիտարկեն Ուկրաինայում, Իրանում իրավիճակի, ինչպես նաեւ Հունաստանի հետ հարաբերությունների հետ կապված հարցերը։

Ընդ որում, հիմնական հարցը հանդիպման ժամանակ լինելու է «ահաբեկչության դեմ պայքարը»՝ Սիրիայում եւ Իրաքում քրդական ջոկատների դեմ պայքարը եւ «անվտանգության միջանցքի» ստեղծումը Իրաքի հետ սահմանին։

Ազգային անվտանգության խորհուրդը նիստն այս տարի անցկացնում է երրորդ անգամ։