Մայիսի 29-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես – NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում»,Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Տավուշում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+27,
Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+24։




























