Թուրքիայում վարժանքների համար նախատեսված օդանավն այսօր` նոյեմբերի 19-ին, ավիավթարի է ենթարկվել Իզմիր քաղաքում, որի հետեւանքով մահացել են երկու օդաչուները, հաղորդում է «Airporttv»-ն:
Աղբյուրի համաձայն, մահացածներն են ինստրուկտոր Նաջմի Մըզրաքն ու նախկին զինվորական օդաչու Ալի Ջան Էրգյունը:
Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են:




























