Պետերբուրգի իրավապահները խուզարկություններ են կատարում միգրանտների լեգալացման գործով։ Այս մասին տեղեկացրել է քաղաքի ՆԳՆ վարչությունը։
Ինչպես կարծում են իրավապահ մարմինների աշխատակիցները, հանցավոր խմբի ղեկավարը եղել է 58-ամյա մի ադրբեջանցի։ Իր գործունեության մի քանի տարիների ընթացքում նա օգնել է 400 օտարերկրյա քաղաքացիների լեգալացման գործում։
Կասկածյալը օտարերկրացիների թերթիկներում լրացրել է գրանցման ոչ ճիշտ տվյալներ։ Դրանից հետո փաստաթուղթը ուղարկվել է միգրացիայի հարցերի բաժին։ Խարդախության համար տղամարդուն վճարել են մինչեւ 15 հազար ռուբլի։
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այս հանցագործությանը կարող են մասնակցած լինել ներքին գործերի աշխատակիցներ»,- նշել են գերատեսչությունում։
Ներկա պահին ՆԳՆ մասնագետները խուզարկություններ են կատարում այն հասցեներում, որտեղ կեղծ գրանցել են օտարերկրացիներին։ Իրավապահները նաեւ խուզարկություններ են կատարում կասկածյալների կեցության հասցեներում։
Հարուցվել է քրեական գործ անօրինական միգրացիայի կազմակերպման հոդվածով։



























