Լիբիայի տապալված, ապա սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սելֆ ալ-Իսլամը կալանավորվել է եւ օդանավով լիբիական անապատից տեղափոխվել Զինթան քաղաք, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության փոխանցմամբ, կատաղած ամբոխը փորձում է գրոհել օդանավը, որով տեղափոխել են ալ-Իսլամին:
Քադաֆիի որդուն կալանավորելու լուրը հաստատել են նաեւ Տրիպոլիի հեղափոխական խորհրդի աղբյուրները:
Մինչեւ Լիբիայում նոր կառավարության ձեւավորումը, Սեյֆ ալ-Իսլամը եւ նրա երկու օգնականները կմնան Զինթան քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























