Իրանի բանակի ցամաքային ուժերը ծրագրեր են մշակել ժամանակակից և կենցաղային տեխնոլոգիաների կիրառմամբ իրենց սպառազինությունների թարմացման և արդիականացման համար: Ըստ Mehr գործակալության՝ դրա մասին երկրի հարավ-արևելքում գտնվող մեքենայացված բրիգադի բազա կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի բանակի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին։
Բրիգադի գեներալը նշել է բանակի «լուրջ և արդյունավետ» համագործակցությունը գիտական և ակադեմիական կենտրոնների հետ, որոնք հնարավորություն են ընձեռում համընթաց քայյել առաջադեմ տեխնոլոգիաներին:
ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բանակի համար անխուսափելի է, ասել է գեներալը՝ նշելով, որ իր զորքերը ձգտում են զենք մշակել և արտադրել առաջադեմ տեխնոլոգիաներին համընթաց:
Ըստ իրանցի գեներալի՝ ցամաքային զորքերի ռազմավարությունը ենթադրում է մեծ հեռավորությունների վրա թիրախները խոցելու ունակ, «խելացի», ավտոմատացված և ցանցերում ինտեգրված զենքի և տեխնիկայի ձեռքբերում, որը կարող է ճշգրիտ հարվածներ հասցնել։
Ժամանակակից զինատեսակները ցամաքային ուժերին հնարավորություն պետք է տան Իրանի սահմանների դեմ ցանկացած սպառնալիքին կամ գործողությանը հնարավորինս կարճ ժամանակում և ամենաարդյունավետ և վճռական կերպով արձագանքելու, հայտարարել է գեներալը։




























